2013 թվականի հունիսի 3-ին ՀՀ վարչական դատարանի Վեդիի նստավայրից վճարման կարգադրություն ստացա առ այն, որ ես` Սոկրատ Հովսեփյանս, 03.05.2012 թ. իմ «SHKODA» մակնիշի մեքենայով գերազանցել եմ սահմանված արագությունը և տուգանվել եմ թիվ 1200072508 որոշմամբ հիսուն հազար դրամով և չեմ մուծել սահմանված ժամկետում նշանակված տուգանքը:
Սեռական առողջությունը ոչ միայն այս կամ այն հիվանդության կամ հիվանդագին վիճակի բացակայությունն է, որը կարող է առաջացնել սեռական խանգարում, այլև սեքսուալության ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեկան և սոցիալական բարեկեցությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, այժմ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման:
«Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնությունը, ՀՀ Ազգային ժողովի աջակցությամբ, կազմակերպում է բարեգործական ռոք համերգ՝ եզդի ժողովրդին զորակցելու նպատակով:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավ-մրցույթը։
Ծրագրի շրջանակներում կընտրվեն 40 երիտասարդներ Հայաստանից և 20-ը` Արցախից, ովքեր կմասնակցեն հոկտեմբերին Արցախում կայանալիք եռօրյա միջոցառմանը:
Սեպտեմբերի 2-ի երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկեց խաղաղության, միասնության և համերաշխության երթը, որի նպատակն է ցույց տալ արտաքին թշնամուն, որ ՀՀ քաղաքացիները անկախ սեռից, տարիքից և քաղաքական հայացքներից միասնական են տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու հարցում:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...