-
02.09.2014|
17:06
«Հերթական նամակն եմ ստացել Իսակովի պողոտայի 4/2 շենքի 46 բնակարանի բնակիչներից այն մասին, որ իրենց կողմից շենքի դիմացի կանաչապատ տարածքը բռնագրավված է «Առա-Ռոս» ՍՊԸ-ի կողմից, որի մասին վերոնշյալ քաղաքացիները դեռևս 2 տարի առաջ դիմել են ՀՀ տարբեր բարձրագույն ատյաններ, ինչպես նաև Երևանի քաղաքապետին:
-
02.09.2014|
15:55
«Ազատամարտիկների դաշինքի» նախաձեռնող խումբը, շնորհավորելով Արցախի Հանրապետության ճանաչման 23-րդ տարեդարձի առթիվ, իր խոսքն է ուղղում Արցախի ժողովրդին:
-
02.09.2014|
15:12
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ինչպես նաև անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպման աշխատանքների շրջանակում, մայրաքաղաքի շուրջ 250 տարածքներում գծանշվել են գրեթե բոլոր ուսումնական հաստատություններին` բուհերին, քոլեջներին, դպրոցներին ու մանկապարտեզներին հարակից ճանապարհահատվածների հետիոտնային անցումները:
-
02.09.2014|
15:09
Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումը, որի վերաբերյալ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դրական եզրակացություն է տվել, կարող է աղետալի հետևանքներ ունենալ շրջակա բնակավայրերի համար: Այս մասին այսօր ահազանգել են բնապահպանները:
-
02.09.2014|
12:23
Չեխ խորհրդարանականը ցավակցություն է հայտնում ադրբեջանական գերության մեջ սպանված հայազգի Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ և հուսով է` նրա մարմինը կվերադարձվի ընտանիքին հնարավորինս շուտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Հայ-չեխական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ռոբին Բյոհնիշը:
-
02.09.2014|
11:08
ՀՀ բնապահպանության նախարարության` 25-29.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 3.05 մլն դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել է 1.59 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
-
01.09.2014|
17:39
Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածվում Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 20-ամյա ուսանող, Կապանի բնակիչ Համո Մարգարյանի անհետանալու վերաբերյալ։ Արդեն 3 օր է` երիտասարդի մասին տեղեկություն չկա։ Օգոստոսի 30-ին՝ 18.30, Երևանում դուրս է եկել տնից ու անհետացել։
-
01.09.2014|
17:36
Այսօր սգո արարողակարգով Հյուսիսային Օսիայի Բեսլան ավանում հարգում են 2004 թվականին չեչեն ահաբեկիչների կողմից հարձակման ենթարկված ու դրա հետևանքով զոհված 334 մարդկանց հիշատակը։
-
01.09.2014|
14:37
Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կանցկացվի անկախության հանրաքվե: Փոլ Մաքքարթնին կոչ է արել շոտլանդացիներին՝ քվեարկել Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին:
-
01.09.2014|
14:26
Գիտնականները բացահայտել են Մահվան հովտում թափառող քարերի առեղծվածը՝ հաղորդում է Live Science-ին: Տարօրինակ բնական երևույթի առեղծվածը, որը կես դար փորձել են բացահայտել տարբեր գիտնականներ, Մահվան հովտում (ԱՄՆ) գտնվող ցամաքած Ռեստրեյկ Պլայա լճի հատակին սև դալոմիտ քարատեսակի շարժման մեջ է: