Կան մարդիկ, որոնք նոր կառավարության հետ հույսեր են կապում, ավելի ճիշտ, ուզում են, որ գոնե այս անգամը սայլը տեղից շարժվի: Այդպիսիք են ցմահ դատապարտվածները, ովքեր նոր նախարարից ակնկալիքներ ունեն:
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնալով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության առթիվ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն, առանձին հոդվածով իր դիտարկումներն է ներկայացրել orer.eu կայքին, որը ներկայացնում ենք ստորև:
Մայիսի 3-ին հեծանվարշավով ամփոփվեց «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել էին Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
«Новости Донбасса» պարբերականի հաղորդմամբ ՈՒկրաինայի Դոնեցկի շրջանում անհետացել են SkyNews-ի և CBS-ի նկարահանող խմբերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սլավյանսկում անհետացել են ամերիկյան Buzzfeed պարբերականի լրագրող Մայք Ջիգլիոն և թարգմանիչ Ելենա Գլազունովան:
Այս տարվա ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Պեզարոյի Գրադարի պալատում բացվել է գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսը, որ կազմակերպել է հայ համայնքը:
ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հույս ունի, որ ժամանակավոր քաղաքական ապաստանի ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ջեսելին Ռեդեքը:
Նյու-Յորքի քաղաքային խորհուրդը ընդունել է օնլայն խնդրագրի առաջարկը, որը վերաբերում է քաղաքի փողոցներից մեկն ի պատիվ գրող Սերգեյ Դովլաթովի անվանակոչելուն: Հայտնի է, որ պահանջվում էր քսան հազար ստորագրություն, մինչ այժմ հավաքվել է տասնյոթ հազարը: Հասարակական այս նախաձեռնությունն իր վրա է հրավիրել քաղաքային իշխանությունների ուշադրությունը:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...