Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Մասնավորն ու արտասահմանը» առավել կարևոր են, քան մնացած «մանրուքները»

«Մասնավորն ու արտասահմանը» առավել կարևոր են,  քան մնացած «մանրուքները»
11.09.2012 | 03:17

Անվտանգության խորհրդի վերջին նիստին չմասնակցելուց հետո Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց նաև սեպտեմբերի 10-ին մեկնարկած հինգերորդ գումարման աշնանային նստաշրջանի առաջին նիստին: «Ինչո՞ւ» հարցին Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանն ասաց, որ պարոն Ծառուկյանը երեկ վաղ առավոտյան (ԱԺ նիստից մեկ-երկու ժամ առաջ- հեղ.) մասնավոր այցով մեկնել է արտասահման:
Հասկանալի է, «մասնավորն ու արտասահմանը» առավել կարևոր են, քան մնացած «մանրուքները»:
Ի վերջո, կարո՞ղ ենք մի օր պարոն Ծառուկյանին տեսնել ԱԺ-ում. նա երբևէ կմասնակցի՞ ԱԺ նիստերին` հարցրինք: «Իհարկե, կմասնակցի»,- ասաց ԲՀԿ մամլո խոսնակը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ