ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինչո՞ւ մարդը հեռացավ Աստծուց

Ինչո՞ւ մարդը հեռացավ Աստծուց
02.12.2014 | 12:30

Այն օրը, երբ ասվեց, որ մարդն Աստծուց պիտի վախենա, այդ ժամանակից մարդը դադարեց Աստծուն հավատալուց, քանի որ դաժանություն, խաբեություն, սպանություն և այլ ծանր հանցանքներ կատարելիս և դրանից հետո, երբ մարդն անմիջապես չի պատժվել Աստծու կողմից, նա կասկածել է և Աստծո գոյությանը, և նրա` պատժելու զորությանը: Մինչդեռ վատ արարք կատարելիս մարդը Աստծուց պիտի ամաչի, քանի որ Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով և իր նմանությամբ, իսկ մարդն իր վատ վարքով վիրավորում է Աստծուն` խաթարելով Աստվածային պատկերն ու նմանությունը:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ