ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինչու՞ կամ ու՞մ է պետք այսպիսի ծավալներով հանրայնացնել այս այլանդակությունը

Ինչու՞  կամ ու՞մ է պետք այսպիսի ծավալներով հանրայնացնել այս այլանդակությունը
19.08.2023 | 09:14

Ձեր տեղեկացնեմ, որ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի արխիվների «այրման» և այսօր հրապարակված մանկապղծության դեպքի հանրայնացմամբ շահագրգիռ աղբյուրը նույնն է:

Առաջին դեպքում նպատակ էր հետապնդվում Թուրքիային ցույց տալու, որ հայն իր ձեռքով այրում է Ցեղասպանության վերաբերյալ վկայությունները, որի արձագանքը՝ դեպքից ընդամենը մեկ ամիս անց տվեց Թուրքիան, չմանրամասնեմ, թե ինչպես։

Երկրորդ դեպքում նպատակը պակաս զզվելի չէ՝ հայ հայրերը բռնաբարում են իրենց աղջիկներին, իսկ հայ մայրերը մանկապիղծ են։

Եվ եթե առաջին օրինակի պարագայում միջադեպը ոտքից-գլուխ բեմադրված էր, ապա ցավոք, երկրորդի պարագայում նույնն ասել չեմ կարող, սակայն հարց՝ ինչու՞ կամ ու՞մ է պետք այսպիսի ծավալներով հանրայնացնել այս այլանդակությունը ...

Քանի որ այս տեխնոլոգիան հնարավորինս խորությամբ ուսումնասիրել եմ, երկու դեպքում էլ զերծ եմ մնում և մնացել տարածելու այլանդակությունները և հորդորել եմ գիտակից մարդկանց ևս չանել դա։

Սպասեք և անպայման ականատես կլինեք նաև այսօր կիրառված տեխնոլոգիայի հետևանքներին...

Նու Արդ (Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ)

Դիտվել է՝ 7517

Մեկնաբանություններ

լի­նեին