Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կտավը

Կտավը
24.12.2023 | 21:07

Բուրավետ դեղձի պես հասուն կիրակի,

լույսերով ակաղձուն ամառվա միջօրե,

օր, որ տեղավորվել է ոսկե շրջանակում,

շրջանակ, որ սպասում է մայրացող կտավի:

Կտավ, որ վրձնահարված է տենչում,

վրձնահարված, որ սպասում է Նկարչի ցանկությանը,

նկարիչ, որ երազում է փոքրիկ մի երջանկություն՝

չշտապող ժամանակ,

անտագնապ օրվա մեջ

ծուլորեն հանգստացող

փոքրիկ մի ընտանիք,

որ դեռ չգիտե, ինչ է հոգսը,

և պատերազմը, որ դեռ հազար տարի,

հեռու է հանճարեղ այս կտավից:

01 դեկտեմբեր, 2020 թ. ·

Վահագն Մարտիրոսյան

Դիտվել է՝ 9648

Մեկնաբանություններ

thumbs/220x153/vqiedMynn6xzjqYEToyox4XmvM.jpg" alt="Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»" title="Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»" />
Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»