ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

QR կոդ ՔՊ

QR կոդ ՔՊ
04.11.2024 | 20:13

Հարգելի հայրենակիցներ, նոյեմբերի 1-ի առավոտյան 100 դրամանոց մետաղադրամի դեֆիցիտի պայմաններում, անկասկած դուք չեք նկատել մի ոչ հաճելի նորույթ։ Դա յոթանասուն տարեկան ահավոր իրազեկված տատիկներն են, որոնք լրիվ երջանիկ պատահականությամբ գրպանում ունեին հիսուն հատ և ավելի հարյուր դրամանոց մետաղադրամներ, և որոնք շատ սիրալիր կերպով ուղևորներին հանգամանալից բացատրում էին, թե ինչպես կարելի է QR կոդ ստանալ Tellsell ապարատներից , թե ինչպիսի առաջադեմ քայլ է քաղաքապետարանի որոշումը բացառապես 100 դրամանոցներով վճարման ընդունելու մասին։ Գերհոգատար և գերինֆորմացված տատիկները բացառապես նստել էին վարորդի կողքի նստարաններին և մեղրածոր զրույցով գովում էին վարչախմբի նոր ապիկար որոշումը։

Առանձին տատիկներ շվարած քաղաքացիների երկու հարյուր դրամները փոխանակում էին իրականացնում իրենց մոտ եղած 100 դրամանոցներով։

Զավեշտը հասավ այն սյուրռեալիստական մակարդակին, երբ նրանք սկսեցին ոչ թե մանրել , այլ պարզապես նվիրել 100 դրամանոցները։ Ճիշտն ասած, կասկածելի հոգատար տատիկների մասին չէի գրի, եթե հինգ ժամ անց չտեսնեի նույն տատիկին, նույն ավտոբուսի մեջ, նույն 100 դրամանոցների նույն քանակով։

Պարզվեց, որ հոգատար տատիկներին նույնատիպ փող մանրելու և նաև նվիրելու գործընթացում նկատել են շատերը։

Հիմա մի հարց։

Դրանց վաղն էլ ե՞ք գիծ ուղարկելու:

Եթե ուղարկելու եք, ապա հրահանգեք, թող գոնե սալոնի ամենաառաջին տեղում թուխս չնստեն, այլ վարորդի վզին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 7052

Մեկնաբանություններ