Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ո՞վ է հեղինակը

Ո՞վ է հեղինակը
14.12.2025 | 11:28

Լուսանկարը կտավի վերատպություն է, որտեղ պատկերված է թիֆլիսցի նշանավոր Հովհաննես Մինասի Միրզոյանը (Иван Минаевич Мирзоев)։ Նա հայոց առևտրական կապիտալի տիպական ներկայացուցիչ էր, որն առհասարակ Կովկասում առաջինը նկատեց նավթարդյունաբերության հեռանկարայնությունը, դարձավ առաջին պրոֆեսիոնալ նավթարդյունաբերողը, Բաքվի նավթաբիզնեսի «հայրերից» մեկը և Բաքվի նավթարդյունաբերությունում հայոց գերակա դիրքի սկզբնավորողը։

1872 թ. նոյեմբերին ռուսական կառավարությունը աճուրդի հանեց 460 դեսյատին ընդհանուր տարածքով 68 նավթաբեր տեղամաս՝ սահմանելով 552.240 ռ. մեկնարկային գին, բայց պետական գանձարանը մեկնարկային գնի դիմաց ստացավ 2.980.307 ռուբլի: Սեփականատեր դարձան 12 ռուսներ, որոնք մուծեցին 1.485.860 ռուբլի (1.333.328 ռ. 60 դեսյատինի դիմաց վճարեցին Կոկորևը և Գուբոնինը), 11 հայ անհատներ (Հովհ. Միրզոյան, Գ. Լիանոսյան, Բեժանյան, Օնիկյան, Վերմիշյան, Ծուրինյան, Լալայան, Ղարաբեկյան, Տեր-Հակոբյան, Բ. և Պ. Սարգսյան եղբայրներ) և մեկ հայկական ընկերություն՝ «Սոուչաստնիկի» անվամբ (հիմնադիրներ՝ Բոգդան Դոլուխանյան, Մինաս Կաճկաճյան, Ս. Կվիտկո), որոնք վճարեցին 1.459.182 ռ., իսկ միայն Հովհ.Միրզոյանը՝ 1 մլն 220 հազար՝ 40 դեսյատինի համար։

Հովհ.Միրզոյանն առաջինն էր, որ 1868 թ. Սուրախանում հիմնեց կերոսինի երկու գործարան ու եղավ առաջինը, ով արտահանեց կերոսինը, իսկ 1871թ. Բալախանում հիմնեց առաջին արդյունաբերական հորատանցքը, 1872-ին՝ երկրորդը։

Ո՞րն է խնդիրը։ Բանն այն է, որ ինձ չհաջողվեց պարզել, թե ով է կտավի հեղինակը։ Եթե որևէ մեկը ստույգ գիտե, թող տեղեկացնի, երախտապարտ կլինեմ։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 31254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ