ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հնչած հայտարարությունները և դրանց իրավական համատեքստը

Հնչած հայտարարությունները և դրանց իրավական համատեքստը
16.02.2026 | 11:19

2026 թվականի փետրվարի 15-ին «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ էության, հայտարարել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու 4–5 բարձրաստիճան ներկայացուցիչներ մինչ այժմ անպատիժ են մնացել, և խոսքը վերաբերում է մանկապղծության ծանր հանցագործությանը՝ ընդգծելով, որ նման հարցերին արձագանքելը իրավապահների կողմից կամ քաղաքական գործիչների քննադատությունը չի կարող դիտվել որպես հարձակման փորձ Եկեղեցու հանդեպ։

Սակայն մինչ այս պահը հանրային դաշտում չեն ներկայացվել կոնկրետ անուններ կամ ընթացիկ իրավական գործընթացներ, իսկ լրատվամիջոցների հրապարակումներում կալանավորված կամ դատապարտված եկեղեցականների թվում մանկապղծության մեղադրանքներ չեն արձանագրվել։

Ստացվում է վտանգավոր իրավիճակ․ հնչում են ծանր մեղադրանքներ՝ առանց ապացույցների կամ իրավական հետևանքների։

Այս հայտարարությունների համատեքստում առաջանում են հիմնավոր կասկածներ, որ իշխանությունները տվյալ անձանց քրեական պատասխանատվության սպառնալիքի ներքո կարող են օգտագործել քաղաքական նպատակներով, իսկ նրանցից մեկին նույնիսկ դիտարկել որպես Հայ Առաքելական Եկեղեցու հնարավոր Վեհափառ Հայրապետի ապագա թեկնածու՝ քաղաքական շահերը սպասարկելու նկատառումներով։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

16.02.2026 թ.

Դիտվել է՝ 6470

Մեկնաբանություններ