Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ես հասկանում եմ, թե ինչու դուրս չես գալիս

Ես հասկանում եմ, թե ինչու դուրս չես գալիս
30.03.2026 | 16:21

Ես հասկացա, թե ինչու մտար Ագռավաքար։ Երևի կատարվում էր այն, ինչ այսօրվա Հայաստանում։ Երևի տեսար թքող իշխանավորների ու քծնող շինականների, հայհոյողների ու հայհոյանքից շոյվողների, արժեքներից ու Արարատից հրաժարվողների, արյամբ ազատագրածը հպարտությամբ հանձնողների, դավաճանների ու խաչադավների։

Ես հասկանում եմ, թե ինչու՞ դուրս չես գալիս։ Դուրս գաս ի՞նչ ասես, ու՞մ ասես։ Նրանք քեզ չեն լսում, չեն լսելու, չգիտեն, թե ով ես։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 4102

Մեկնաբանություններ