«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մայր տաճար

Մայր տաճար
18.05.2026 | 11:56

(նվիրում եմ Գարեգին Երկրորդ

Ամենայն Հայոց Կաթողիկոսին)

Քրիստոս Աստված՝ Արեգակ արդար,

Պայծառակերպվիր դարձյալ ու կրկին,

Իջիր մեզ վրա քո լույսով վարար

Եվ սիրով ծածկիր տաճար ու բագին։

ՈՒժ տուր պահպանենք խաչդ անբասիր,

Մեզ՝ քո անունով հին խաչվածներին,-

Մոլորվել ենք, Տեր, օգնության հասիր,

Վտարենք մեզնից մեր ներսի չարին։

Հին աստվածները հեռացան մեկ-մեկ,

Ճամփա բացելով քո լույս հայտնության,

Տաճարդ աղոթք է գիշեր ու ցերեկ՝

Քո անունն հագած՝ քո սուրբ հարության։

Քրիստոս տեսած՝ Մայր տաճարների

ՈՒխտավորներդ՝ արար աշխարհից,

Քո ոտքն են գալիս՝ հույս համբուրելի,-

Կենդանի ջուր ես, փրկյա՛ մեզ չարից։

ՈՒ ցույց տուր ճամփան այսու և կրկին,

Մոլորյալներին քո դռները բաց,

Եվ թող պանծանա անունը Մեր հին...

Արեգակ արդար՝ Քրիստոս Աստված։

Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4071

Մեկնաբանություններ