«Դիվանագիտություն» բառն առաջացել է «դիվան» բառարմատից, որ պահլավերենից է մեզ անցել ու հնում նշանակել է «արքունական ատյան», իսկ մեր ժամանակակից մտածելակերպով կարելի է համեմատել արտաքին գործերի նախարարության հետ:
«Ի՞նչ է հույսը», «Ո՞Ւմ վրա կարող ենք մեր հույսը դնել» և վերջապես «Մեր կյանքի համար ինչքանո՞վ է կարևոր հույս ունենալը»։ Սրանք հարցեր են, որոնք յուրաքանչյուրիս էլ հետաքրքրում են, և փորձում ենք գտնել դրանց պատասխանները։
Այս մյուռոնօրհնությանն էլ արժանացանք, այսինքն՝ ևս յոթ տարի ապրեցինք, քանզի, ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի, յոթ տարին մեկ մյուռոնօրհնության արարողություն է կատարվում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնվեց Սրբալույս Մյուռոնը: Արարողությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, դեսպաններ։
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...