«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Սառցե թագուհին». բարեգործական ցուցադրություն

«Սառցե թագուհին». բարեգործական ցուցադրություն
14.01.2013 | 18:18

«Մոսկվա» կինոթատրոնում հունվարի 18-ին, ժամը 13:00-ին կցուցադրվի «Սառցե թագուհին» (3D) մուլտֆիլմը, որից գոյացած ողջ հասույթով ձմեռային հագուստ և կոշիկներ կգնվեն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար: Եվ ոչ միայն. այցելուների ակտիվ մասնակցության շնորհիվ նույն մանկատան 50 սաներ հնարավորություն կստանան անվճար դիտելու մուլտֆիլմը:

Բարեգործական միջոցառումն իրականացվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում:
«Մոսկվա» կինոթատրոնից մեզ տեղեկացրին, որ տոմսերի արժեքը 2000 դրամ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ