«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«ՈՒսանողական ֆիլհարմոնիա»

«ՈՒսանողական ֆիլհարմոնիա»
13.02.2013 | 12:48

Երևանում կմեկնարկի «ՈՒսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը: Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Երեկոյի ընթացքում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Սարգիս Ասլամազյանի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ռուբեն Ալթունյանի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործություններից:

Միջոցառման նպատակն է ժամանակակից երիտասարդության շրջանակներում իրական արվեստի, մասնավորապես բարձրաճաշակ երաժշտության տարածումը: Այն կյանքի է կոչվում մշակույթի նախարարության աջակցությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ