ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Արգելանք արտասահմանյան հաշիվների վրա

Արգելանք արտասահմանյան հաշիվների վրա
11.05.2013 | 14:04

Օրերս Ռուսաստանի նախագահը մի ուշագրավ օրենքի է «կյանքի» ուժ տվել, որով արգելվում է դատախազության, Կենտրոնական բանկի, պետական գերատեսչությունների ղեկավարներին հաշիվներ ունենալ արտասհմանյան բանկերում: Օրենքը ոչ միայն թույլ չի տալիս այլ երկրներում արժեթղթեր դիզել, այլև ֆինանսական գործարքներ ու որոշ տիպի պայմանագրեր կնքել: Միևնույն ժամանակ վետոյի իրավունքից կարող են օգտվել պետական պաշտոնյաները, ինչպես նաև սահմանադրական դատարանի անդամները, գլխավոր դատախազության ղեկավարները և այլք: Այս հակակոռուպցիոն օրենքը տարածվելու է նաև պետական ծառայողների կանանց և անչափահաս երեխաների վրա: Բացառություն կլինեն միայն դիվանագետները, արտասահմանում աշխատողները և նրանց ընտանիքների անդամները:
Օրենքը խախտելու դեպքում պետպաշտոնյաներին սպասվում է լիազորությունների դադարեցում` «վստահությունը չարաշահելու» պատճառաբանությամբ: Քանի որ ակնհայտ է, որ պաշտոնյաներն արդեն իսկ հաշիվներ ունեն արտասահմանում, օրենքը սահմանում է եռամսյա ժամկետ, որպեսզի «ձերբազատվեն» օտարերկրյա «հարստությունից»:
Քանի որ Հայաստանում սովորաբար կյանքի են կոչվում բոլոր այն բարեփոխումները, որոնք իրականացվում են Ռուսաստանում, հույս ունենանք, որ այս անգամ էլ համանման օրենքի ընդունումը երկար սպասեցնել չի տա: Առանց այն էլ հայրենսաիրությունից ու հայրենիքի բարգավաճումից ճամարտակողներն իրենց գումարներն ու կապիտալը վաղուց դուրս են տարել, գոնե մնացածը պահպանվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ