ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Խաղաղ պայմաններում զինվորի մահը ոչ մի արդարացում չունի

Խաղաղ պայմաններում զինվորի մահը ոչ մի արդարացում չունի
18.05.2013 | 16:25

Այսօր ողջ համացանցը ողողված էր սպանված զինվորի հուղարկավորությանն առնչվող գրառումներով:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին նոյեմբերյանի զորամասերից մեկում պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, մեկ այլ զինծառայող` Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված:
Զոհված Լյուքս Ստեփանյանի ծնողները զինվորի դին փորձեցին տեղափոխել Երևան և պաշտպանության նախարարից պահանջեցին արդարացի բացահայտում, իսկ մեղավորին՝ արժանի պատիժ: Պաշտպանության նախարարը հանդիպեց զոհված զինծառայողի ծնողների և հարազատների հետ` վստահեցնելով, որ արդար դատաքննություն կընթանա: «Դա մեր տաքարյունությունն է, անհամբերությունն ու անզիջողականությունը»,-դեպքին իր բնորոշումն է տվել Սեյրան Օհանյանը, սակայն որդեկորույս ծնողներին սրանով չես մխիթարի:
Հանդիպումից հետո զինվորի դին հարազատները վերադարձրել են հարազատ գյուղ` Վերին Գետաշեն, հուղարկավորելու: Հուղարկավորության արարողությանը ներկա կլինեն Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Անկախ ցանկացած մեկանաբանությունից ու հավաստիացումներից, խաղաղ պայմաններում զինվորի մահը ոչ մի արդարացում չունի: Բանակի հանդեպ քաղաքացիների վստահությունն ամրապնդելու հարցում լուրջ անելիքներ ունենք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ