Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Արտգործնախարարը հույսը չի կորցնում

Արտգործնախարարը հույսը չի կորցնում
10.09.2013 | 13:32

«Ես հույս ունեմ, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը»,- ԱԺ-ում, փակ քննարկումից հետո, նման տեսակետ հայտնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` տեղեկացնելով, որ հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ և ներկայացրել Հայաստանի նախատրամադրվածությունը` հնարավոր բոլոր ձևաչափերով սերտ և խորը համագործակցություն ԵՄ հետ: «Բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել, որը հնարավոր կլինի ԵՄ կողմից և չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը»,-նշեց արտգործնախարարը` վստահեցնելով, որ արժանացել է դրական ընկալման: Լրագրողների այն դիտարկմանը, թե ընդդիմադիրները դժգոհ են նրա պատասխանից, արտգործնախարարը հակադարձեց. «Պատասխանները բոլոր այն հարցերին, որոնք հնչել են, ես տվել եմ, եթե որևէ մեկը այլ կարծիքի է, և այդ պատասխանը բավարար չէ, իր անձնական կարծիքն է»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ