ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Քերին անկոտրում է

Ջոն Քերին անկոտրում է
17.09.2013 | 13:57

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստիպված է հեռանալ իշխանությունից, եթե անգամ համագործակցում է քիմիական զենքի ոչնչացման հարցում` ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Փարիզում մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ նախագահ Ասադը կորցրել է իր ողջ լեգիտիմությունը:

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ