ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քիմիական զենքի տեղավորման գերմանական տարբերակը

Քիմիական զենքի տեղավորման գերմանական տարբերակը
19.09.2013 | 11:06

«Deutsche Welle»-ն գրում է, որ 2002-2006 թթ. Գերմանիան Սիրիային 130 տոննա քիմիական նյութեր է մատակարարել` ֆտորային ջրածին, ֆտորային ամոնիակ, ֆտորային նատրիում, ցիանիդ, որ կարող էին օգտագործվել քիմիական զենք պատրաստելու համար: Գերմանիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին նաև առաջարկել է իր օգնությունը քիմիական զենքի ոչնչացման համար:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ