ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

1700-ից` 114-ը

1700-ից` 114-ը
29.09.2013 | 12:28

Գվինեայի 8 միլիոն ընտրողները 10 տարվա դադարից հետո հնարավորություն ունեն խորհրդարանի 114 տեղի համար 1700 թեկնածուներից պատգամավորներ ընտրել: Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն ասել է. «Այս ընտրությունները թույլ կտան մեզ դուրս գալ քաոսային անցումային շրջանից, որը շարունակվում էր 5 տարի»:

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ