ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՄԱԿ-ը արեց հնարավորը

ՄԱԿ-ը արեց հնարավորը
29.09.2013 | 12:44

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Սիրիայում քիմիական զենքի պաշարների վերացման վերաբերյալ բանաձևը` շնորհիվ Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածության: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը պատրաստ է քայլեր ձեռնարկել, եթե պարզ դառնա, որ Սիրիան չի կատարում բանաձևի պահանջները:

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ