ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լագարդը դեմ է դեֆոլտին

Լագարդը դեմ է դեֆոլտին
04.10.2013 | 22:57

Հավանական տեխնիկական դեֆոլտն ԱՄՆ-ում, եթե չընդլայնվի պետական պարտքի լիմիտը, աղետալի ազդեցություն կունենա հաջորդ տասնամյակների վրա: Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը գտնում է, որ այդ կերպ գլոբալ տնտեսությանը լուրջ հարված կհասցվի` դեֆոլտի հեռանկարը շատ ավելի սպառնալից է, քան ներկա բյուջետային ճգնաժամը: Պետական պարտքի լիմիտի բարձրացման մերժումը լրջորեն կվնասի ոչ միայն ԱՄՆ-ի տնտեսությանը, այլև համաշխարհային էկոնոմիկային:

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ