ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հետո ինչ, որ Օբաման չէր եկել

Հետո ինչ, որ Օբաման չէր եկել
07.10.2013 | 16:41

Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովի տանտերն է, կիթառը ձեռքին շնորհավորել է դահլիճ մտնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան 61 ամյակի առթիվ: Գագաթնաժողովի մյուս մասնակիցները ևս միացել են նախագահի երգեցողությանը: Անակնկալի եկած Վլադիմիր Վլադիմիրովիչը շփոթվել է ոչ կանոնակարգային շնորհավորանքից, բայց ուրախացել է անկեղծորեն:

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ