ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Աղվան Հովսեփյանը կուսակցությո՞ւն է ստեղծում

Աղվան Հովսեփյանը կուսակցությո՞ւն է ստեղծում
08.10.2013 | 01:05

Չնայած նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արդեն նոր աշխատանք ունի, նոր պարտավորություններ, սակայն, պարզվում է, նա մտածում է ևս մի ուղղությամբ:
Ըստ լավատեղյակների, Աղվան Հովսեփյանը մտադիր է կուսակցական աշխատանք ծավալել, որտեղ ներգրավված կլինի, բնականաբար, նաև «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը: Այս կուսակցության ստեղծման մասին, ըստ մեր աղբյուրի, նախկին գլխավոր դատախազը մտմտացել է շատ երկար: ՈՒ պատահական չէ, որ վերջերս Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ Թուրքիայից Հայաստանը հողային պահանջ ունի և մեզ պետք է վերադարձնել մեր տարածքները: Այս դիտակետից էլ, մեր աղբյուրի փոխանցմամբ, կառուցվելու է այդ կուսակցության գաղափարախոսությունը: Այլ խոսքով, դաշնակցությանն այլընտրանք է ստեղծվում: Հայրենասիրական կոչերի պակաս չի լինելու, «ծովից ծով» Հայաստանի մասին էլ արդեն երկու կուսակցություն կխոսեն:
Ի դեպ, այս հարցում, ինչպես տեղեկացանք, բավականին դրական արձագանք կա իշխանության վերնախավում: Հաշվի առնելով, որ դաշնակցությունը վերջին շրջանում բավականին թուլացել է, նոր ուժով փորձ է արվելու ուժեղացնել քաղաքական այս թևը, որը արտաքին ինչ-ինչ խնդիրների ժամանակ կկարողանա հակազդել:
Թե որքանով Աղվան Հովսեփյանին «կսազի» այս նոր կարգավիճակը, կերևա առաջիկայում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ