ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայ-բելառուսական գիտական կապերն ամրապնդվում են

Հայ-բելառուսական գիտական կապերն ամրապնդվում են
16.10.2013 | 11:27

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելոռուսական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Բելոռուսական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն, Բելառուսի Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լ. Դեմիդովը, Բելառուսի գիտությունների ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Վ. Ալեքսանդրովիչը և այլք:

Նիստի ընթացքում քննարկվեցին 2010 թ. մարտին կնքված համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, սահմանվեցին հայ-բելառուսական գիտատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, քննարկվեց միջպետական նպատակային ծրագրերի համատեղ մրցույթների անցկացման հնարավորությունը, փոխանակվեց տեղեկատվություն երկու երկրների գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտների վիճակի վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննարկվեց և հաստատվեց նաև համաձայնագրի շրջանակներում հայ-բելառուսական համատեղ գիտական ծրագրերի մրցույթների իրականացման կարգը: Առաջին մրցույթը նախատեսվում է հայտարարել 2014 թ. կեսերին: Կողմերը նախնական համաձայնության եկան նաև 2015 թ. ընթացքում համատեղ գիտական միջոցառում՝ գիտաժողով կամ սեմինար կազմակերպելու մասին:

Քննարկվեց Հայաստանի, Բելառուսի ու Ռուսաստանի մասնագետների մասնակցությամբ ջրային էկոհամակարգերի հետազոտության միջազգային կենտրոնի ստեղծման հարցը:

Հանդիպման վերջում ստորագրվեց պայմանագիր՝ Սեւանա լճում Հայաստանի եւ Բելառուսի ազգային հարստություն հանդիսացող քաղցրահամ ջրամբարների էկոհամակարգերի ուսումնասիրման միջազգային գիտագործնական կենտրոն-բիոլոգիական կայան ստեղծելու մասին: Այն ստորագրեցին հայկական կողմից՝ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը եւ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, բելառուսական կողմից՝ Բելառուսի Գիտության եւ տեխնիկայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լ. Դեմիդովը եւ Բելառուսի գիտությունների ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Վ. Ալեքսանդրովիչը:

Հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2014 թ.՝ Բելառուսում:

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ