ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն պայծառատեսի դերում

Լուկաշենկոն պայծառատեսի դերում
23.10.2013 | 18:14

«Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օրը, ոչ այս տարի, ոչ էլ գուցե հաջորդ տարի»,-ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Մինսկում ԱՊՀ երկրների լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը: Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին Լուկաշենկոն հնարավոր է համարում, երբ կառույցում գործող ընթացակարգերն անցնելով` Հայաստանն ընդունի նորմատիվային ակտերը, իսկ դա որոշակի ժամանակահատված է:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ