ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Համանախագահներն անպայման հանդիպում են ուզում

Համանախագահներն անպայման հանդիպում են ուզում
31.10.2013 | 11:19

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նորից կժամանի Բաքու: Այս անգամ մյուս համանախագահների հետ: Այցի ընթացքում միջնորդները հանդիպումներ կունենան ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ և կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը:

Բաքվից համանախագահները կգան Երևան: Այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելն է:

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ