Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կառավարությունից պահանջում է լուծել իրենց խնդիրները

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կառավարությունից պահանջում է լուծել իրենց խնդիրները
14.11.2013 | 17:28

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ուսանողի օրվա կապակցությամբ այսօր բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց: ՈՒսանողական միությունը արտահայտել է իր դժգոհությունը ուսանողության խնդիրների` կառավարության անտարբերության և առհասարակ կառավարության վարած անարդյունավետ քաղաքականության նկատմամբ, այդ թվում` կոռուպցիայի, ուսանողի ցածր կրթաթոշակի, անորակ կրթության, արտագաղթի վերաբերյալ:

Բողոքի երթը սկսվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանից մինչև ՀՀ կառավարության շենք՝ բոլոր բուհերին կոչ անելով միանալ իրենց երթին:
ՈՒսանողները, ի նշան կառավարության անարդյունավետ գործունեության, գավաթ են հանձնել կառավարության աշխատակիցներին, որոնք էլ թեև փորձել են բանակցել վերջիններիս հետ, բայց անարդյունք:
«Սա կառավարության մրցանակն է, որը որպես վատագույն կառավարության, հանձնվում է ՀՀ կառավարությանը»,- հայտարարել են երիտասարդները:
Վերջիններս նշել են, որ այս ակցիայով չի ավարտվելու իրենց բողոքը: ՈՒսանողական միությունը շարունակելու է ակցիան, քանի դեռ չեն լուծվել իրենց խնդիրները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ