ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օվկիանոսի կանչը

Օվկիանոսի կանչը
16.11.2013 | 12:14

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի տարածքի վրայով թռչող օդանավի ուղևորը բացել է հետևի մասի դուռն ու ընկել օվկիանոսը 609 մ բարձրությունից, Մայամիից 9 կմ հեռու: Միջադեպից հետո օդաչուն բարեհաջող վայրէջք է կատարել Մայամիի օդանավակայանում: Մայամիի առափնյա փրկարարները որոնում են արտասովոր ուղևորին:

Դիտվել է՝ 3536

Մեկնաբանություններ