Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Երբ ուզեն` կարտագաղթեն

Երբ ուզեն`  կարտագաղթեն
29.11.2013 | 00:32

Այսօր արտագաղթի վտանգավոր ծավալների մասին խոսում են ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության ներկայացուցիչները: Ցավոք, երկրից արտագաղթում են նաև քիչ թե շատ ապահովված քաղաքացիները: Երբ իշխանության հայտնի ներկայացուցիչներից մեկին հարցրի, թե չի՞ պատրաստվում ինքն էլ արտագաղթելու, պատասխանեց. «Չէ, ի՞նչ ես ասում, չորս օրից ավելի չեմ կարող դրսում մնալ»: Բոլո՞ր «բարձրաստիճաններն» են նույնքան «հայրենասեր»՝ հարցրի: «Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները դրսում առնվազն մեկ տուն ունեն, երբ ուզեն՝ կարտագաղթեն»,- ասաց նա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ