ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Սիամանթոյի հաղթական շեփորը» երգի շնորհանդեսը

«Սիամանթոյի հաղթական շեփորը»  երգի շնորհանդեսը
24.12.2013 | 02:12

Դեկտեմբերի 21-ին, մեծն Գարեգին Նժդեհի հիշատակի օրը, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ Դանիել Երաժիշտի «Սիամանթոյի թախծոտ սրինգը և հաղթական շեփորը» երգի շնորհանդեսը։ Սիամանթոյի խոսքերով գրված երգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Երեկոն բացվեց Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի օրհնությամբ։ Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն իր ներածական խոսքում անդրադարձավ նահատակ-բանաստեղծի կյանքին ու ստեղծագործությանը։ Այնուհետև հնչեց երգը ձայնագրությամբ և կենդանի կատարմամբ. մեներգիչ՝ Գևորգ Հաճեան, նվագակցողներ՝ Ռուզան Հովսեփյան, Մարգարիտ Սարգսյան (դաշնամուր)։ Ներկաները ջերմ ծափողջուններով ընդունեցին երգը և կատարումը։ Նաև արցունքներ երևացին մեր սիրիահայ հայրենակիցների աչքերում։
Գնահատանքի խոսքով հանդես եկան Հովակիմ սրբազանը, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը, ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, Սիամանթոյի անվան դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը և այլք։ Համերգն ավարտվեց Կոմիտասի «Հայաստան, երկիր դրախտավայր» երգով։ Վերջում Դանիել Երաժիշտի նորալույս երգի նոտագրության և ձայնասկավառակի նմուշները հանձնվեցին Հ. Թումանյանի և Ցեղասպանության թանգարանների տնօրեններին։


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ