ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լիմայում արդեն ամեն ինչ գիտեն հայերի մասին

Լիմայում արդեն ամեն ինչ գիտեն հայերի մասին
09.01.2014 | 20:04

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Պերուում է:
Լիմայում նա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով է հանդես եկել արտգործնախարարության դիվանագետների առջև:
Նալբանդյանը ներկայացրել է հայ - պերուական հարաբերությունների զարգացման նպատակով Լիմայում կայացած արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները, լատինամերիկյան և այլ տարածաշրջանների հետ Հայաստանի գործակցությունը, միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երևանի մոտեցումները:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրած ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։ Նալբանդյանը նշել է, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ