ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ի հիշատակ Կլաուդիո Աբբադոյի

Ի հիշատակ Կլաուդիո Աբբադոյի
23.01.2014 | 21:33

Փետրվարի 19-ին Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդվարդ Թոփչյան) կատարմամբ կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ մեծ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի:

Ժամանակի ամենաազդեցիկ դիրիժորներից մեկը` Կլաուդիո Աբբադոն, մահացել է այս տարվա հունվարի 20-ին՝ 80 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո:
Գրեթե 15 տարի Աբբադոն ղեկավարել է իր հայրենի քաղաքի՝ Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը: Եղել է նաև Վիեննայի օպերայի գեղարվեստական ղեկավարը և աշխարհի լավագույն նվագախմբերի՝ Լոնդոնի, Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկների գլխավոր դիրիժորը:
2013-ին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն նրան նշանակեց ցմահ սենատոր:
Աբադոն համարվում է բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներից մեկը:
2013-ի վերջին Կալուդիո Աբբադոյին սպասում էին Հայաստանում, սակայն համերգը չի կայացել դիրիժորի հիվանդության պատճառով:

Դիտվել է՝ 1846

Մեկնաբանություններ