ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայկական նոր կինոն` «Նոր ալիքում»

Հայկական նոր կինոն` «Նոր ալիքում»
26.01.2014 | 17:07

Ավարտվեց «Նոր ալիք» միջազգային ուսանողական կինոփառատոնը:

ԵԹԿՊԻ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող փառատոնից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչը վերադառնում է երկու մրցանակով:

Հիշեցնենք, որ փառատոնին ԵԹԿՊԻ-ից մասնակցում էին Արեն Մալաքյանը «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով» ֆիլմով, Լուսինե Պապոյանը՝ «Պատահական հանդիպում», Նահապետ Սարգսյանը՝ «TOСКА» և Անդրանիկ Հարությունյանը՝ «Հեքիաթ» ֆիլմով: «Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արեն Մալաքյանի «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով» կարճամետրաժ ֆիլմը, իսկ «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգում՝ Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթ» ֆիլմը։ Ընդհանուր մրցանակների և նոմինացիաների թվով Հայաստանը փառատոնում զիջել է միայն ՌԴ ներկայացուցիչներին։

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ