ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.02.2014 | 23:26

Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումն արհամարհված է. հաճելի չէ անօրենների մատուցած զոհը։ Բարձրյալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերությունները և ոչ էլ դրանց շատությամբ է քավություն տալիս մեղքերին։ Ով զոհ է մատուցում օտարների ունեցվածքից, նույնն է, թե որդուն զոհում է իր հոր առաջ։ Կարոտյալների հացն աղքատների կյանքն է, ովքեր զրկում են նրանց, մարդասպաններ են։ Ով զրկում է մերձավորին կերակրից, նա սպանում է նրան։ Ով զլանում է տալ վարձկանի վարձը, նա թափում է նրա արյունը։


Սիրաքի իմաստությունը 31. 21-27

Դիտվել է՝ 2731

Մեկնաբանություններ