ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Զբոսաշրջիկները գուցե տաճարում սուրճ խմել էլ ցանկանան

Զբոսաշրջիկները գուցե տաճարում սուրճ խմել էլ ցանկանան
10.02.2014 | 15:38

Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սրճարան բացելուն մշակույթի նախարարը դեմ չէ: Հասմիկ Պողոսյանն ասել է, որ եթե հնագիտական շերտը չեն վնասում, ապա կարելի է սրճարան կառուցել: Հետաքրքիր է, թե ի՞նչ է հասկանում նախարարը հնագիտական շերտի վնասում ասելով: Պողոսյանի` զբոսաշրջիկների նկատմամբ ցուցաբերած սրտացավությունը պարզապես հիացնում է, իսկ այդ սրտացավության իրացման մեթոդները` ապշեցնում: Նա ասել է, թե տաճարի տարածք մտնող մարդիկ ջուր խմելու հնարավորություն չունեն: Փաստորեն, ըստ նախարարի, զբոսաշրջիկներին Գառնիի տաճարի տարածքում ծարավը հագեցնելու հնարավորություն տալու համար տարածքում սննդի օբյեկտ պիտի կառուցվի: Նույն տրամաբանությամբ տաճարի` բավականին բարձր աստիճանների երկու կողմերից գուցե բազրիք-հենարաններ կառուցվեն` տաճար բարձրանալը հեշտացնելու համար: Ի դեպ, սրճարանի գաղափարը զբոսաշրջիկները ավելի կգնահատեն, եթե այն տեղակայված լինի պարզապես տաճարի ներսում: Կարելի է մեծ փողեր աշխատել այնտեղ եփված սուրճի դիմաց: Պատկերացնում եմ, թե ինչ երջանիկ կլինեն նրանք, ովքեր հնարավորություն ունենան Գառնիի հեթանոսական տաճարի ներսում պատրաստված սուրճի համար մի կլորիկ գումար վճարելու, իսկ հնարավորություն չունեցողները պարզապես նախանձից կպայթեն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ