Նախիջևանի հեռուստառադիոհաղորդումների հանձնաժողովն արգելել է արտասահմանյան էստրադայի հեռարձակումը։ Այժմ Նախիջևանում ռադիոյով հնարավոր է լսել բացառապես ադրբեջանական երաժշտություն։ Արգելքի տակ են ռոքը, ռեփը, այդ թվում՝ ադրբեջաներենով։ Արգելվել է անգամ թուրքական երգերի հեռարձակումը։