ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մասնագիտական լսումներ` Դելփյան խաղերին մասնակցելու համար

Մասնագիտական լսումներ` Դելփյան խաղերին մասնակցելու համար
02.03.2014 | 14:38

Մայիսի 2-7-ը Վոլգոգրադում կկայանա եվրոպական 1-ին երիտասարդական բաց Դելփյան խաղերը:

Այդ կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 11-ին կանցկացնի մասնագիտական լսումներ` դաշնամուր, ջութակ, ակադեմիական երգեցողություն, կրկեսային արվեստ, հագուստի մոդելավորում անվանակարգերում:
Լսումների մասնակցության հայտերը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչություն պետք է ներկայացնել մինչև մարտի 4-ը:
Դելփյան խաղերը կազմակերպվում են արվեստները զարգացնելու, մշակույթի, արվեստի, կրթության ոլորտում տարբեր ազգերի երիտասարդության ստեղծագործական շփման և համագործակցության ստեղծման նպատակով: Խաղերին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ամբողջ աշխարհից:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ