ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պավել Կոգանի երևանյան համերգը

Պավել Կոգանի երևանյան համերգը
13.03.2014 | 14:36

Մարտի 14-ին, ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայանա անվանի ջութակահար և դիրիժոր Պավել Կոգանի (Ռուսաստան) ղեկավարությամբ: Կկատարվեն Բիզեի «Առլեզուհի» թիվ 1 սյուիտը, Գունոյի Բալետային տեսարանները «Ֆաուստ» օպերայից և Բեթհովենի թիվ 4 սիմֆոնիան:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ