ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երևանյան խրոնիկա

Երևանյան խրոնիկա
22.03.2014 | 12:53

Շուտով մեր քաղաքում կտեղադրվեն Գևորգ Վարդանյանի, Հայկազ Շահինյանի, Միքայել Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները:

Հայ ականավոր հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի հուշատախտակը կտեղադրվի Թումանյան 42 հասցեում, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Միքայել Հարությունյանի հուշատախտակը` Տերյան 59-ում: Իսկ քաղաքի կենտրոնական փողոցի` Աբովյանի թիվ 17 հասցեում կտեղակայվի պետական, քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
Անվանի հայորդիների հուշատախտակները տեղադրելու մասին որոշումների նախագծերը Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստում ընդունվել են միաձայն կողմ քվեարկությամբ:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ