ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը թքած ունի` աշխարհը կճանաչի Ղրիմն իր կազմում, թե ոչ

Ռուսաստանը թքած ունի` աշխարհը կճանաչի Ղրիմն իր կազմում, թե ոչ
29.03.2014 | 13:07

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինական «Шустер Live» հեռուստահաղորդման եթերում ասել է, թե Ռուսաստանի համար միևնույնն է` աշխարհը կճանաչի Ղրիմը թե ոչ: «Մենք խոսում ենք Ղրիմի մասին՝ ճանաչման կամ չճանաչման: Ռուսաստանը թքած ունի, թե ով կճանաչի կամ չի ճանաչի Ղրիմն իր կազմում: Նրանք իրենց տրամաբանությունն ունեն, և այդ տրամաբանությունը երկաթյա է: Դեպքեր եղել են և աշխարհի պրակտիկայում»,-ասել է Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ