ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ-ն մտադիր չէ հատել ՈՒկրաինայի սահմանները

ՌԴ-ն մտադիր չէ հատել ՈՒկրաինայի սահմանները
29.03.2014 | 15:00

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն չունի ծրագրեր՝ հատելու Ուկրաինայի սահմանները:

«Մենք բացարձակապես հետաքրքրված չենք և չունենք մտադրություն՝ հատելու Ուկրաինայի սահմանները: Մենք շատ ենք ցանկանում, որ մեր աշխատանքը լինի կոլեկտիվ, որպեսզի անկարգությունները, որոնք արևմտյան երկրները փորձում են թաքցնել գորգի տակ և իրավիճակը ներկայացնել բարենպաստ գույներով, դադարեցվեն, և նրանք զգան իրենց պատասխանատվությունը»,-հայտարարել է Լավրովը:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ