ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանն անզիջում է

Էրդողանն անզիջում է
05.04.2014 | 19:09

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցին, ասել է. «Լեռնային Ղարաբաղի խնդրում, ինչպես մինչև հիմա ենք վճռական վերաբերմունք դրսևորել, այնպես էլ հետո ենք նույն վճռականությամբ շարունակելու։ Նույնիսկ խոսք չի կարող լինել այս հարցում մեր կողմից որևէ զիջման մասին»:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ