ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կներկայացվի գերմանական և ավստրիական խմբերգային երաժշտություն

Կներկայացվի գերմանական և ավստրիական խմբերգային երաժշտություն
12.04.2014 | 12:13

Ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը (գեղարվեստակ ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում՝ գերմանական և ավստրիական խմբերգային երաժշտություն. Շուբերտ, Ֆելիքս Մենդելսոն-Բարթոլդի, Բրամս:

Մենակատարներն են Նաիրի Հովհաննիսյանը, Արեն Ավետյանը, Ռուզան Գրիգորյանը: Համերգային ծրագիրը կղեկավարի դիրիժոր Զավեն Վարդանյանը:

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ