ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կթարգմանվի 150 նոր ստեղծագործություն

Կթարգմանվի 150 նոր ստեղծագործություն
12.04.2014 | 12:18

Վերսկսվում է «Պրոգրամա Սյուր» թարգմանությունների աջակցման ծրագիրը: Այս տարի նախատեսված է դրամաշնորհ՝ 150 նոր ստեղծագործությունների համար, որոնք պետք է հրատարակվեն մինչև 2015 թ. նոյեմբերի 30-ը։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

Հաշվի առնելով այն, որ 2014-ին նշվում են գրողներ Խուլիո Կորտասարի և Ադոլֆո Բիոյ Կասարեսի հոբելյանները՝ նախատեսվում է խթանել երկու հեղինակների ստեղծագործությունների խմբագրումն ու թարգմանությունը (պատմվածքներ, վեպեր): Մինչ օրս «Պրոգրամա Սյուրը» տրամադրել է 704 դրամաշնորհ՝ 38 լեզվով թարգմանված աշխատանքների համար, որոնք հրատարակվել են աշխարհի ավելի քան քառասունչորս երկրում:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ