ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը կարող է զենք մատակարարել ՈՒկրաինա

ԱՄՆ-ը կարող է զենք մատակարարել ՈՒկրաինա
26.04.2014 | 12:59

Միացյալ Նահանգները անհրաժեշտության դեպքում կարող են սկսել ՈՒկրաինա հրաձգային զենքի և զինամթերքի մատակարարումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի նախագահ Կարլ Լևինը: ՈՒկրաինայի փոխվարչապետ Վիտալի Յարյոմայի հետ հանդիպման ժամանակ սենատորն ասել է, թե ԱՄՆ-ը «Ռուսաստանի Դաշնության վրա ազդելու ուղիներ է փնտրում` խուսափելու համար ՈՒկրաինայի տարածքում ռազմական առճակատումից»:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ