ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փորձագետներն` երկու բուհում

Փորձագետներն` երկու բուհում
28.04.2014 | 13:10

Ավարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական երկու խմբերի այցելությունը Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ:
Այցելության 6 օրերի ընթացքում` ապրիլի 21-26-ը, փորձագետները հանդիպում-քննարկումներ ունեցան բուհերի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողական ինքնակառավարման մարմինների, ուսանողների, բուհերի շրջանավարտների, ինչպես նաև պոտենցիալ գործատուների հետ:
Մինչ այցելությունը բուհերը ներկայացրել էին ինքնավերլուծություն` ըստ «Որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) ներկայացրած չափանիշների: Այցելության ընթացքում հարց ու պատասխանի միջոցով փորձագետները պարզեցին նաև առանձին խմբերի կարծիքը առաջադրված հարցերի շուրջ:
Փորձագիտական խմբերում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Միջազգային փորձագետները Բելգիայից էին:
Այցից հետո փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկման արդյունքները: Խմբի ղեկավարը կամփոփի դրանք ու կներկայացնի վերջնական զեկույցը: Բուհը, զեկույցի և կից խորհրդատվության հիման վրա, պետք է մշակի իր հետագա բարելավման պլանը, որի իրագործումը սահմանված ժամկետում կնպաստի կրթության որակի բարձրացմանը:
Գործընթացի ավարտական փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշման հրապարակումը:

Դիտվել է՝ 1795

Մեկնաբանություններ