ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տաթևիկ Հովհաննիսյանի հայաստանյան համերգները

Տաթևիկ Հովհաննիսյանի հայաստանյան համերգները
01.05.2014 | 13:03

«Ջազը և Գյումրին» համերգաշարի շրջանակներում «Մանուկյան» ընկերությունը և «Գյումրի» ջազ ակումբը ներկայացնում են Տաթևիկ Հովհաննիսյանի մենահամերգը:

Համերգը տեղի կունենա հունիսի 30-ին, ժամը 19.00-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Տաթևիկ Հովհաննիսյանը հունիսի 28-ից հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածում համերգներով հանդես կգա նաև Երևանում և Ստեփանակերտում:
Համերգաշարը կեզրափակվի հուլիսի 4-ին` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք գալա համերգով:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ