ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ֆիլհարմոնիկի մայիսյան ծրագրերը

Ֆիլհարմոնիկի մայիսյան ծրագրերը
01.05.2014 | 16:21

Հայաստանի պետականի Ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է մայիս ամսվա ծրագրերը: Ամսվա 2-րդ օրը Ռուբեն Ասատրյանը կղեկավարի նվագախումբը՝ ներկայացնելով Բեթհովենի թիվ 5 սիմֆոնիան, Էնեսկուի թիվ 1 Ռումինական ռապսոդիան և Բիզեի թիվ 1 սյուիտը «Կարմեն» օպերայից:

Մայիսի 16-ին գերմանացի դիրիժոր Օլիվեր Վեդերի ղեկավարությամբ կհնչեն Ռոբերտ Շումանի թիվ 1 սիմֆոնիան և Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից երեք հատված, հայտնի թավջութակահար Ռամոն Յաֆեի կատարմամբ՝ Դմիտրի Կաբալևսկու Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Ռամոն Յաֆեն կանցկացնի նաև վարպետության դասեր:
Մայիսի 23-ին ռումինացի ճանաչված ջութակահար Ալեքսանդրու Տոմեսկուն ՀՊՖՆ-ի հետ կկատարի Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը՝ Մոցարտի Դաշնամուրի թիվ 9 կոնցերտը: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մոցարտի թիվ 34 սիմֆոնիան:
Մայիսի 30-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կներկայացվի Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային անչափ հեղինակավոր մրցույթի մրցանակակիրներին՝ ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին և հայազգի ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Պետրոսյանին: Նախ կներկայացվի վերջինիս «Էայի ջրահետքերով» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան, ապա՝ Մոցարտի թիվ 20 Դաշնամուրի կոնցերտը:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ